▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է բանկային քարտդ հայտնվել է «սև ցուցակում»

Հաշվի առնելով վերջին օրերին գործընկեր ԱՌՔԱ համակարգի ոչ կայուն աշխատանքը՝ զգալի քանակությամբ բանկային քարտեր, որոնցով կատարվել են տրանսպորտային վճարումներ՝ հայտնվել են «սև ցուցակում»։ Թեև այս պահին բանկային քարտերով տրանսպորտի վճարումները հասանելի են, այդուհանդերձ վերջին օրերին ավելացել է պարտք կուտակած քարտերի քանակը, որոնք կարող են մերժման պատճառ հանդիսանալ, բայց քարտից գանձվի նախորդ ուղևորության կուտակած պարտքը, որը գոյացել է գործընկերոջ համակարգի ոչ կայուն աշխատանքի պատճառով։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ եթե վալիդատորը մերժում է բանկային քարտով վճարումը, միաժամանակ գանձում է կատարում, ապա դա ձեր նախորդ վճարումից կուտակած պարտքն է, որը կարող է գոյանալ չորս հիմնական պատճառով․

Քարտի անբավարար մնացորդ  

Քարտի սահմանաչափի գերազանցում

Քարտի գործարքների քանակի սահմանաչափի գերազանցում

Գործընկերոջ համակարգի աշխատանքի անկայուն աշխատանք:

 «ԹԵԼ–ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more