▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը կընդունի ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ղեկավարներին, բացի Փաշինյանից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական մասից զատ երկկողմ հհանդիպումներ կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ:

«Նախագահ Պուտինը, այս բազմակողմ մասի ավարտից հետո, կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը, մասնավորապես, տեղի կունենա նրա երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Գագաթնաժողովի հիմնական մասից առաջ Պուտինը հանդիպել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Կարելի է եզրակացնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում նախատեսված չէ:

Հիշեցնենք՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more