▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Մելինեն կարող է քայլել. բուժման համար գումար է անհրաժեշտ

 

Փոքրիկ Մելինե Գրիգորյանը ծնվել է 2009թ. Արարատի մարզի Գետափ գյուղում: Փոքրիկի մոտ հայտնաբերվել է մանկական ուղեղային կաթված՝ չի քայլում, նստում, հենվում: Աղջիկը վաղաժամ ծնվել է կեսարյան հատումով: Ապրում են Երևանում՝ վարձով: Հայրը մահացել է և վեց հոգուց բաղկացած ընտանիքի հոգսը ամբողջությամբ ընկած է նրա մոր՝ Ռուզաննայի ուսերին: Ծնված իսկ օրից ծնողների ուշադրության կենտրոնում է եղել և մշտական ստացել է վերականգնողական բուժում, սակայն մայրն արդեն չի հասցում, որովհետև ընտանիքի միակ աշխատող ուժն է, և Մելինեի բուժման կուրսն ընդհատվել է, ուստի մայրը դիմում է հանրության աջակցությանը՝ դստեր ինտենսիվ բուժման համար: Վեց ամսվա  կուրսն իրականացնելու համար նրանց անհրաժետ է 1500 դոլար՝ մինչև աղջկա մոտ նկատվեն քայլելու և նստելու ունակություն:

Փոքրիկ Մելինե մոր Ռուզաննա Մելքոնյանի անունով բացվել են հաշվեհամարներ: Ցանկացողները կարող են կատարել իրենց ներդրումները:

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ

1570023346520100 ՀՀ դրամ

1570023346520101 ԱՄՆ դոլար

SWIFT:ARMIAM22

Հեռախոս՝ +37493 422 592, +37494 515 315

Ապրում են Երևանում՝ վարձով: Հայրը մահացել է և վեց հոգուց բաղկացած ընտանիքի հոգսը ամբողջությամբ ընկած է նրա մոր՝ Ռուզաննայի ուսերին:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more