▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՊՆ-ն շարունակում է շարժվել արծրունհովհաննիսյանական ոճով». Սևակ Հակոբյան

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ՝ հուլիսի 23-ին հաղորդագրություն տարածեց, թե՝ «Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։ Այսօր քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանցից մեկի՝ Արման Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/artsrun._jpeg.jpg

Ի՞նչ կարելի է հասկանալ այս հաղորդագրությունից։ Թերևս այն, որ ՊՆ-ն շարունակում է շարժվել արծրունհովհաննիսյանական ոճով ինչպե՞ս կարող է ստանալ թեթև հրազենային վիրավորում, բայց վիճակը լինի ծայրահեղ ծանր։ Ինչո՞ւ է պաշտպանության նախարարությունը մշտապես «թեթևացնում» իրավիճակը, ինչո՞ւ է անլուրջ վերաբերվում ՀՀ զինծառայողի կյանքին։ Կարծում ենք, որ պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն ՊՆ այն պաշտոնյաները, որոնք կոծկում են իրականությունը, հանրության աչքին թոզ փչում և սահմանային ծայրահեղ լարված իրավիճակը ներկայացնում որպես թեթև խնդիր։ Չի կարող թշնամու անօդաչուն Երասխի երկնքով ման գա ժամը 23։00-ին, ամբողջ ինտերնետը ողողվի այս նորություններով, ՊՆ-ն քնի, առավոտյան նոր հաղորդագրություն տարածի, թե գիշերն այսպիսի բան է եղել։ Սա անլուրջ մոտեցում է։ Հանրությունն իրավունք ունի իմանալ ճշմարտությունը մեր սահմաններում կատարվողի մասին»:

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more