▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն հերքում է Վիգեն Սարգսյանի` առանձնատուն կառուցելու մասին տեղեկությունը

«Հերքում

«Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 16-ի համարում «Դղյակի սիրահարը» վերնագրով հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված որևէ անձ առնչություն չունեն նշված տարածքում ընթացող շինարարության հետ:

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` հերքման պահանջն ուղարկվել է տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշենցնենք, որ  ըստ «Ժամանակ»–ի` շուրջ մեկուկես տարի առաջ Ազատության պողոտայի հաղթանակ զբոսայգու շրջակա զբոսայգու հաշվին կառուցվող «միլիոնատերերի փողոցում» Վիգեն Սարգսյանը ձեռնարկել է առանձնատան շինարարությունը, որը, սակայն, դադարեցրել է այս տարի, ապրիլյան պատերազմից հետո, երբ քննադատության թիրախում հայտնվեցին պաշտոնյաների ունեցվածքն ու դղյակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more