armtimes.com-ը գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանն աշխատանքից հեռացված չէ, գտնվում է կարճատեւ արձակուրդում: Այդ մասին մեզ տեղեկացրեց հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար Իվետա Տոնոյանը:
Վերջինս նկատեց, որ եթե Ղազարյանը նպատակահարմար գտնի իր ազատմանն անդրադառնալ, ինքը կանի դա: «Կարճաժամկետ արձակուրդ է խնդրել»,- հստակեցրեց Տոնոյանը:
Մեր դիտարկմանը, որ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նրան փոխարինելու է Հանրային հեռուստաընկերության նախկին հաղորդավար Նվեր Մնացականյանը՝ Տոնոյանը պատասխանեց.
«Անկեղծ ասած ես ինքս էլ մամուլից եմ տեղեկացել Մնացականյանի մասին եւ անձնապես նման տեղեկություն չունեմ»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչն էր պատճառը, որ «Կենտրոն» հեռուստաընկերության յութուբյան էջից հեռացվեց Պետրոս Ղազարյանի հաղորդաշարը, որին հյուրընկալվել էր դերասան Սերգեյ Դանիելյանը:
«Դա իրականում պայմանավորված էր այդ հաղորդման մեջ հնչող բառամթերքով: Բառամթերքի պարունակությունը հարիր չէր, որոշվեց, որ այդ բառապաշարով, այդ բառամթերքով հաղորդումը հեռուստաընկերության պաշտոնական յութուբյան էջում չի կարող գտնվել եւ հեռացվեց»:
Հարցին՝ արդյո՞ք հեռուստաընկերության ղեկավարության հետ նախօրոք համաձայնեցված չեն եղել հյուրն ու թեման՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավարը պատասխանեց, որ նրա հաղորդաշարը հեղինակային է եւ, համենայնդեպս ինքը տեղյակ չէ՝ արդյո՞ք թեման համաձայնեցվել է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում