Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Պետք է սովորել դիրքային կորուստների, ձեռքբերումների մասին հանրային քննարկումներին: Այս քննարկումները պետք է մի օր սկսվեին: ՀԻմա 90-ականները չեն, երբ հնարավոր էր հարձակումներ և նահանջներ կազմակերպել, դիրքեր ու բարձունքներ գրավել կամ հանձնել՝ տակտիկական նկատառումներով, առանց երկար-բարակ բացատրություններ տալու: Ժամանակները փոխվել են, հանրային ինֆորմացվածության մակարդաը բարձրացել է, տեղեկավության ստացման մեխանիզմները անվերահսկելության աստիճանի շատացել են:
Այս իմասով Սեֆիլյանն ընդամենը ադ քննարկումների նախաձեռնությունը վերցրեց՝ անկախ հետապնդած նպատակներից:
Մեկ բան պետք է գնահատել շատ սթափ: Որքան էլ ռազմագետ չեմ ու այս դաշտում դիլետանտ եմ, բայց հասկանում եմ, որ առաջին գծի դիրքերը և դիրքապահները նրա համար չեն, որ երկարատև ճակատամարտ մղեն դիմահար լայնածավալ և տասնապատիկ գերազանցող ուժերի հարձակման դեպքում, որն առավելևս ուղեկցվում է զրահատեխինկայի գրոհով և օժանդակվում հրետանու չափազանց խիտ հարվածներով: Մանավանդ, երբ էշելոնացված. խրամատավորված ճակատամարտին չի վերաբերում խոսքը: Նրանց խնդիրը հսկողություն իրականացնելն է և ռեզերվային ուժերին պաշտպանություն կազմակերպելու ժամանակ տալը:
Հավատացած եղեք, որ թե՛ սպաները և թե զինվորները բոլորիցս լավ գիտեն՝ արժե՞ այդ պահին մինչև վերջին փամփուշտը պահե՞լ դիրքերը և նահատակվել, այսինքն գիտակցված մահվան գնալ, թե՞ պետք է կանոնավոր նահանջ կազմակերպել: Ոչ ոք այնքան հիմար չէ, որ կանոնավոր նահանջի հնարավորության դեպքում գնա խելահեղ ու ոչինչ չտվող մահվան:
Իրավիճակները կարող են խիստ տարբեր լիներ, որովհետև չի բացառվում, որ նահանջի դեպքում էլ կարող ես մյուս դիրքերը և դիրքապահ ծառայակից ընկերներին պարզապես ծուղակի մեջ ընկնելուն մատնել:
Երկրորդ շատ կարևոր պահը տեղանքն է: Նահանջի դեպքում, տրամաբանական է չէ՞, որ պետք է այնպիսի տեղում դիրքավորվես, որ առնվազն հակառակորդի համար լինես նվազ խոցելի, եթե չասենք ունենաս տիրապետող դիրքեր: Որքան կլինի նոր դիրքավորման տեղանքի խորությունը, որոշում է տեղանքը, եթե, իհարկե, այդ խորությունն այնպիսին չէ, որ հակառակորդին տարածքային լուրջ առավելություն է տալիս:
Դիրքերի կորուստը, այս իմաստով չի կարելի ներկայացնել որպես կրած նույնիսկ մարտավարական պարտություն: Դա չափազանց վտանգավոր է:
Մի ջարդեք ժողովրդի մարտական ոգին, այս դժվարագույն պահին մի ջարդեք ժողովրդի հավատը բանակի նկատմամբ, մի հուսահատեցրեք զինվորին, ու մի թերագնահատեք նրանց սխրանքը, մի ջլատեք այս միասնությունը վերջապես: Դիվիդենտների ետևից հիմա վազելը անբարոյականություն է: Նմանատիպ սխալների (մի փոքր այլ կոնտեքստով, իհարկե) պատճառով ժամանակին մենք կորցրինք Կարսը՝ առանց մեկ կրակոցի:
Կարևորը բաց և ամենակարևորը՝ սառը և օբյեկտիվ քննարկումներն են, որոնք, կրկնում եմ, 21-րդ դարում անխուսափելի են, փաստարկներն ու հակափաստարկները ներկայացնելը: Ու շատ կարևոր է, որ ՊՆ-ն որևէ կերպ ընդգրկված լինի այդ քննարկումներում՝ եթե ոչ անմիջականորեն, ապա փորձագետների, ռազմագետների մակարդակով, որպեսզի այսպիսի նրբությունները հնարավոր լինի բացատրել հանրությանը: