▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրաստ ենք նույնիսկ Բաղրամյան 26 գնալ». 300-ից ավելի հիվանդների առողջությունը «վտանգված է»

«300-ից ավելի հիվանդների առողջությունը վտանգի տակ է»,- 168.am-ի հետ զրույցում ահազանգել է «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարիեն Թուխիկյանը։

Օրերս Կ. Թուխիկյանը հրավիրված ասուլիսի ժամանակ պատմել էր, որ հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր որակյալ դեղ, սակայն այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, Կ. Թուխիկյանի հավաստիացմամբ, շատ հիվանդներ կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել այդ դեղի մատակարարումը՝ պատճառաբանելով, որ «թանկ է»։ Հոգեկան խնդիրներով տառապող շահառուների  հարազատները և հասարակական կազմակերպության նախագահը  մի քանի անգամ դիմել էին նախարարությանը, որտեղից նրանց վերջին անգամ հայտնել են, որ մինչև դեկտեմբերի 15-ը կպատասխանեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more