▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պալմիրայի «անկումը» հավաստում է, որ սիրիական հակամարտության ավարտն «սարերի հետևում» է

Պալմիրայի «անկումը» ոչ միայն նսեմացնում է Հալեպում սիրիական կառավարական ուժերի, նրանց հարող ներքին և արտաքին խաղացողների հաջողություններն, այլև` հավաստում, որ սիրիական հակամարտության ավարտն, այո´, «սարերի հետևում» է: Վերոնշյալ զուգահեռ զարգացումները, որպես բոլոր տեսակի քարոզչությանը բացահայտ հակակշիռ, հստակորեն ցույց են տալիս սիրիական ռազմադաշտում առկա իրական, խայտաբղետ պատկերն, առ այն` որ այստեղ բացարձակ հաղթողներ, առաջատարներ չկան` նաև աշխարհաքաղաքական դերակատարների մրցակցության տեսանկյունից:

Այս իրողությունը նաև Արևմուտքի համարժեք պատասխանն է Ռուսաստանին: Սիրիական թնջուկում այնքան կարևոր Հալեպի ճակատամարտում այնքան մոտ թվացող հաղթանակի պտուղները դեռ չճաշակած` սիրիական բանակը զիջում է(բնավ կարևոր չէ դրա տևողությունը) նաև Մոսկվայի ուղղակի հովանու ներքո գտնվող համաշխարհային պատմամշակութային կենտրոնը, բայց, իհարկե, ոչ այն ներսիրիական ուժերին (տվյալ դեպքում`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը), ում նկատմամբ հաղթանակում է հյուսիսում` Հալեպում…


Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more