News.am-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հայտնի է դարձել, որ Ալավերդիի տներից մեկում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի։ Նա Ալավերդիի բնակիչ է, անունը՝ Հայկ։
Մեզ հայտնի է դարձել, որ դին հայտնաբերելուց ժամեր առաջ նշված տանը ընկերներով խնջույք են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ մահացած տղամարդը։ Նախնական տեղեկություններով՝ խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել մասնակիցների միջեւ, որից հետո հայտնաբերվել է նրանցից մեկի դին։ Թե ինչ հանգամանքներում է նա մահացել, պարզվում է։
Նյութը`սկզբնաղբյուր կայքում