|
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոստովանել է՝ մենք կանխատեսելու հարցում շատ լուրջ պրոբլեմներ ունենք, և յուրաքանչյուրն իր տված կանխատեսման համար պետք է պատասխանատվություն կրի։ Հիշեցնեմ կառավարության սխալ և աղետաբեր մի քանի կանխատեսումներ․ - 2018թ․ նոյեմբեր՝ հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել։ ՀՀ վարչապետի այդ խոսքերն Իրանի քաղաքական դաշտում լուրջ դժգոհություն են առաջացնում։ - 2020թ․ մարտ՝ կորոնավիրուսը վտանգավոր չէ և մեզ չի հասնի, հետևաբար կանխարգելիչ միջոցառումներ անելու կարիք չկա։ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի պահանջը՝ օր առաջ փակել արտաքին սահմանները, կառավարության նիստում համարվում է անլուրջ։ - 2020թ․ հուլիս՝ Թուրքիան որևէ կերպ չի միջամտի Արցախի դեմ հնարավոր պատերազմին։ Վերլուծաբանների և լրագրողների ահազանգերը թուրքական «Բայրաքթարների» մասին կառավարության ղեկավարը համարում է խուճապի անհարկի տարածում։ - 2020թ․ օգոստոս՝ Հայաստանը սեփական արբանյակի կարիք չունի։ Սա ԲՏԱ այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանի խոսքն է, իսկ 2021-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկիններին՝ արբանյակ չունենալու համար։ - 2020թ․ սեպտեմբեր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ․․․ ՀՀ իշխանության սխալ ու աղետաբեր կանխատեսումների շարքը շարունակեք ինքներդ։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների ու կրած հազարավոր մարդկային, նյութական ու տարածքային կորուստների համար»։ |
«Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների համար». Նաիրի Հոխիկյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



