▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ տեսագրություն․ Փաշինյանի թիմը՝ Պաշտպանության նախարար նշանակվող Արշակ Կարապետյանի մասին

Yerevan.Today-ը գրում է. «Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու  Արայիկ Հարությունյանը տարօրինակ համարում, որ պատժվելու փոխարեն Արշակ Կարապետյանն անցել է այլ աշխատանքի։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հղում է անում որոշ տեղեկությունների, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցորդ է։

Թե երբ է արվել տեսագրությունը, չի նշվում, բայց հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնի է նշանակել մարդու, որին դեմ է թիմը»։

Կարդացեք նաև՝ 

Ինձ մի կպեք, էրեխեք. Արշակ Կարապետյանը 2-րդ անգամ հրավիրվել է Ազգային ժողով՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

Նիկոլ Փաշինյանը՝ Արշակ Կարապետյանի նշանակման հետ կապված աղմուկի մասին

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more