«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խնդրում եմ ուշադրություն դարձնել «մեսիջին»։
Լրագրողուհին հաստատական տոնով ասում է, որ Մարդու վերարտադրողկան առողջության և վերարտադրողական իրավունքի մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ ՀՀ ԱՆ կողմից թիվը համամասնության բերվեց։
Փոքր հետազոտություն՝ օրենքի համապատասխան փոփոխությունը՝ խստացումը, ընդունվել է միայն 29.06.2016-ին, իսկ գործողության մեջ է մտել 06.08.2016-ին։ Իսկ մենք ունենք միայն 2016թ. առաջին կիսամյակի ամփոփված թվերը, որտեղից տեղեկանում ենք 100։108 (աղջին։տղա) համամասնության մասին։ Եվ հակառակը, կասկածի տակ է առնում՝ «բայց արդյո՞ք այդ փոփոխությունները կան հայկական մտածելակերպում...»։ Վերեվում բերված հասարակ վարժությունը, գուցե լրագրողուհուն թույլ կտար «մեսիջն» ավելի ազդեցիկ տալ։
Ամեն դեպքում, Պտղի սեռի խտրական ընտրության պատճառների և տարածվածության մասին մեր հետազոտությունն արդեն ընթանում է և հուսով եմ լրագրողուհու հարցի պատասխանը շատ չի ուշանա....»: