ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հարց ուղղեց Պաշտպանության նախարարին՝ տեղյա՞կ է, թե ինչ եղավ «Մարտիկ» հիմնադրամի միջոցների հետ, որը ղեկավարում էր ՀՅԴ-ական, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը. «Բացի Բախշյան-Աղաբեկյան տիրույթում անվանարկումներից, մենք պարզաբանումներ չստացանք, իսկ այնտեղ բավականին լուրջ գումարներ էին հավաքվել՝ նույն բարի նպատակների համար»:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ «Մարտիկ» հիմնադրամի փողերից ու խոստացավ հետաքրքրվել: