▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուր են նայում Ծնողական կոմիտեն ու Կույս կանանց միավորումը

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հենց նոր պռադվինուտի ընկերներս ասեցին, որ Ռամը հնդկական կինոյից է ու հնդկական աստվածություն է: Բա մի բան հարցնեմ միամտաբար՝ մեր եկեղեցին ոնց է թողնում, որ այլ կրոնն ու աստվածություն այդպես փառաբանվեն հեռուստաընկերություններով:

Եթե սերիալներում վկայակոչվեին Եհովայի վկանների կամ Կյանքի խոսքի աստվածությունները, համազգային հիստերիան ապահովված էր: Էն խեղճուկրակ Նինֆոմանկա կինոյի ցուցադրման համար “մասնագետներ” ասուլիս տվեցին, բողոքի նամակներ գնացին կինոդահլիճներ:

Կամ՝ Կոնչիտայի մասնագետներն ասում էին չի կարելի հեռուստաէկանրններից գովազդել այդ երևույթը, սերունդը կվարակվի: Բա էս երեք կանալով հնդկական կինո ու փիլիսոփայություն, աստվածություն են գովազդում, չեն վարակվում բուդդակայանությամբ ու այլ կրոնով? Ուր են նայում Ծնողական կոմիտեն ու Կույս կանանց միավորումը: Որտեղ է պահպանողական ՀՀԿ-ը? Սա անթույլատրելի է: Պահանջում եմ դատապարտել »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more