Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հիմա հարց եմ ցանկանում տամ բոլոր նրանց, ովքեր պայքարում են գաղութների ու քրեկատարողական այլ վայրերի պայմանների բարելավման համար: Ու՞մ պայմաններն ենք ցանկանում բարելավեք՝ 22-ամյա տղայի կյանքը խլողի՞, թոշակառու տատիկից 250 դրամ գողացողի՞, անչափահաս երեխա բռնաբարողի՞, կոնկրետ ասեք իմանանք: Հերիք չի՞ , որ այդ կառույցներում պատիժ կրողները մեր հարկերի հաշվին օրը 3 անգամ հաց են ուտում ու շաբաթը մեկ էլ լողանում են: Հիմա դուք կբղավեք, որ այնտեղ անմեղ մարդիկ էլ կան, որ անարդարության զոհ են դարձել: Հա կան, ավելի ճիշտ հնարավորա, որ լինեն, ես գաղութ նստած ինչքան մարդ գիտեմ իրանք մի բան արել են, որ նստել են, բայց դա ընդհանրապես առիթ չի տալիս նման բողոք բարձրացնելու: Պայքարեք թող անմեղները դուրս գան, ոչ թե պայմանները բարելավեն: Մանկապարտեզ գնացող երեխաներից մեշոկով փող են կլպում մի քանի ժամ պահելու համար, իսկ մարդասպանների կյանքը պետք է բարելավենք:
Հ.Գ. մենք էլ ենք անմեղ, բայց կյանքում գաղութ չենք նստել...