▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններ, ոչ ոք ձեզնից չի խլի այդ համազգեստը և ձեր ճղճիմ աշխատավարձը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մի քանի օր մտածում ու ուսումնասիրում էի ստեղծված իրավիճակը, մարդկանց մոտեցումները: 

Նախ սկսեմ նրանից, որ ոչ ոք պարտավոր չի մյուսի փոխարեն ինչ-որ բան անել  տվյալ դեպքում պայքարել:  Ու եթե չես պայքարել կամ պայքարում, ուրեմն նախ աշխատիր լռել և հետո չբողոքես, որովհետև դու ոչինչ չես արել: 

Եւ ի վերջո հարգելի ոստիկաններ, դուք բացի համազգեստ կրելուց ու հրաման կատարելուց կարող եք ունենալ կարծիք: Ասեմ ավելին դուք պարտավոր եք ունենալ բանականություն, սթափ դատելու կարողություն, որպեսզի արժանի լինեք ձեր համազգեստին: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ ձեր համազգեստը ձեզնից արժեքավոր է: Թույլ տվեք ձեզ հարգենք, ոչ թե... Չմանրամասնեմ, ինքներդ էլ գիտեք:

Ոչ ոք ձեզնից չի խլի այդ համազգեստը, ձեր ճղճիմ աշխատավարձը: Ի վերջո ավելի լավ կլինի արժանապատիվ կորցնեք աշխատանքը, քան սողաք մինչև ձեր կյանքի վերջ: Ի վերջո, եղեք ժողովրդի ու ինքներդ ձեր գրպանի պաշտպանը ու հարգեք ինքներդ ձեզ:

Ռոզի Միկա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more