▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկանյանը կրակելու հրաման չի տվել. Արմեն Մարտիրոսյան

a1plus.am-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել՝ ինչպես է  մասնակցելու  ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին: «Միայնակ մասնակցելու դեպքում մինիմալ խնդիրը կլուծենք՝ «Ժառանգությունը» ԱԺ-ում կլինի, սակայն դա երկրի համար ոչինչ չի տա: Միայնակ գնալով հնարավոր չէ երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, իշխանափոխություն իրականացնել»,-  կայքի հետ զրույցում ասել է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության հետ համգործակցությունը «Ժառանգությունում» չեն բացառում, չնայած . օրինակ, մարտի 1-ին Օսկանյանը իշխանության մաս էր. «Վարդան Օսկանյանը կրակելու հրաման, բարեբախտաբար, չի տվել, նա իշխանության մաս է եղել, իր հայտարարությունը միանշանակ չի ընդունվել: Իշխանական թիմերում գտնված մարդիկ կատարել են քայլեր, արել են խոսքեր, որոնք հանրության կողմից ընդունելի չեն եղել: Նրան կոռուպցիայի մեջ չեն մեղադրել: Ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանը իր կրթությամբ, ինտելեկտով, իր աշխատանքային փորձով առանձնանում է որոշակիորեն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more