▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիները կկարդան կալանավայրից ուղարկված հոր նամակը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը և մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ Ազատության հրապարակում վաղը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 17:00-ին կանցկացնեն հանրահավաք-երթ՝ Գայ ֆոքսի դիմակներով:

Շանթ Հարությունյանի հետ դատապարտված Ալեք Պողոսյանի հինգ որդիներից երկուսը՝ Մարտունն ու Րաֆֆին հանդես կգան հայտարարությամբ, կընթերցեն իրենց հոր նամակը, որն ուղարկվել է ՔԿՀ-ից:

«Մեր ու մյուսների հայրերն անազատության մեջ են գտնվում, որովհետև ցանկանում են, որ մենք ազատ լինենք: Մենք ուզում ենք շարունակել նրանց գործը, հպարտ ենք, որ նման հայրեր ունենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին տղաները:

«Մենք բողոքի ձայն ենք բարձրացնում քաղբանտարկյալների ազատության համար, որովհետև երկրում, որտեղ քաղբանտարկյալեր կան, այն չի կարող երկար պատմություն կերտել»,-նշեց Շահեն Հարությունյանը:

Անդրադառնալով հոր՝  Շանթ Հարությունյանի վիճակին՝ նկատեց.

«Առանց նրան տեսնելու կամ լսելու կարող եմ պնդել, որ ունի մարտական ոգի, երբեք չի կարող ընկճվել, դա իր տեսակը չէ: Առողջականն էլ բավարար է: Նշեմ նաև, որ նրան առաջակվել է վաղաժամկետ ազատվելու դիմում գրել, սակայն մերժել է, քանի որ թե սա, թե՛ համաներումն ընդունելու դեպքում կնշանակեր ընդունել, որ որոշակի մեղք ես գործել ու դրա համար ներման ես արժանանում: Քաղաքական սկզբունքներից, ինչպես նաև անձնական արժանապատվությունից դրդված մենք չենք գնա նման քայլի»,-եզրափակեց  Շահեն Հարությունյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more