▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ գործից դուրս գամ, կգրեմ․ Պետրոս Ղազարյան

«Ուրվագիծ» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն աշխատանքից ազատելու մասին լուրերին․ «Ժող, ես արձակուրդ եմ։ Որ գործից դուրս գամ, կգրեմ»,-գրել է հաղորդավարը։

Հավելենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկի` Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթերով ձայն տալը, կարծես թե, բավական ծանր է նստել «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հաղորդավար Պետրոս Ղազարյանի վրա։

Հիշեցնենք, որ վերջերս նա հյուր էր կանչել Ս. Դանիելյանին եւ խորացել Ք.Ա.Ք. կուսակցության մեջ: Ի դեպ, վերոնշյալ հաղորդումը հանվել է հեռուստաընկերության պաշտոնական էջից: Ըստ լուրերի` հեռուստատեսության ղեկավարությունը և ոչ միայն, կշտամբել են Պ. Ղազարյանին՝ քաղաքական հարթակը կղանքի մակարդակի իջեցնելու համար։ Վերջինս էլ նեղսրտել եւ աշխատանքից ազատման դիմում է գրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more