▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոգևորված Հալեպի ազատագրումից՝ հալեպահայ զույգը նախաամուսնական ֆոտոշարք է հրապարակել

«Արևելք»-ը գրում է.Հալեպահայ Մանո Մարգարյանն ու Նաիրի Օհանյանը, ոգևորված Հալեպի ազատագրման լուրից, Հալեպի բերդի մոտ հարսանեկան լուսանկարներ են կատարել. նրանց ետևում բանակի զինվորներն են, իսկ հարսնացուն իբրև վզկապ, Սիրիայի դրոշն է կրում: 

Թեև նրանց հարսանիքը նախատեսված է հունվարի 22-ին, սակայն քաղաքի ազատագրված փողոցները ոգևորել են նշանված զույգին և նրանք հարսանեկան հագուստով շրջել են Հալեպում: Նաիրի Օհանյանն ու Մանո Մարգարյանը Հալեպի միութենական կյանքի ակտիվ մասնակիցներից են:


 

 

 

Լուսանկարները՝ սոցիալական ցանցից


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more