1in.am-ը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Պողոսյանի գործի դատական քննությունը:
19-ամյա Գագիկը մեղադրվում էր տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Գործով տուժողը Գագիկի անչափահաս եղբայրն է՝ 16-ամյա Ռուբենը: Գագիկի բազմանդամ ընտանիքը սոցիալապես անապահով է, ապրում են Նոր Նորքի հանրակացարաններից մեկում: Դատական նիստերին նրանք գալիս էին ամբողջ ընտանիքով…
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 12-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Գագիկը վիճաբանել է եղբոր՝ Մաթևոսի հետ, նրա ուղղությամբ ծխախոտատուփ է նետել:
Տղաների վիճաբանությանը միջամտել ու նրանց փորձել է սաստել մայրը՝ Եվան: Գագիկը, լինելով բորբոքված վիճակում, գոռգոռացել է մոր վրա ու հրել է:
Գագիկի պահվածքից զայրացել է նրա անչափահաս եղբայր Ռուբենը, ով բռունցքով մեկ անգամ խփել է Գագիկի դեմքին:
Գագիկը ամբողջ զայրույթը տեղափոխել ու պարպել է Ռուբենի վրա: Նա վերցրել է հատակին ընկած հուշանվեր դանակը ու դանակով մեկ հարված է հասցրել անչափահաս եղբոր գոտկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում