Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռազմական փորձագետ չեմ և ոչ էլ ստրատեգ, բայց հիմնվելով մեր ունեցած փորձի վրա, որպես ՀՀ քաղըքացի թույլ տվեք մի փոքր վերլուծություն անել և կարծիքս հայտնել:
Ադրբեջանի լկտի պահվածքի անկախատեսելիության, խոսքի և պայմանավորվածություններին տեր չկանգնելու մասին ավելորդ անգամ օրինակներով չպատմեմ, բոլորիս էլ դրանկ քաջ հայտնի են: Նման սանձարձակ հակառակորդին հաջողվեց որոշ ժամանակ շղթայված կապի վրա պահել միայն ու միայն նրան իր զավթած տարածքներից զրկելով: Զգալով, որ մարդկանց վրա հաչալու և կծոտելու արդյունքում նրա վզի շղթան գնալով ավելի են կարճացնում, որպեսզի նրա փսլնքոտ երախը չհասնի կողքը ապրող մարդկանց:
Ես համոզված եմ, որ երբ Ադրբեջանը Թուրքիայի կամ մեկ այլ «թուրքի» օգնությամբ կապը կտրեց և կրկին հարձակվեց մարդկանց վրա նրան պետք էր նույն պատիժը տալ: Ես չգիտեմ ռազմականորեն դա հնարավոր էր թե ոչ, բայց Արցախ մեկնելու ողջ ճանապարհին ես մտածում էի, որ «ու՜խ, հիմա Գյուլիստանն ու Շահումյանի մյուս գյուղերը վերադարձնելու շանս ունենք...»: Հետո երբ հասա տեղ ու իմացա, որ այնտեղ հարձակումներ չկան ավելի մեծացավ ցանկությունս, որ մտնենք Գյուլիստան:
Այսինքն, հակառակորդը որտեղ որ ռազմական գործողուտյուններ չէր ծավալել, ես կարծում էի, որ մենք պետք է ծավալեինք և անպայման նրանցից տարածքներ ազատագրեինք: Պատկերացրեք, որ ասենք նրանց վերցրած բլրակի դիմաց մենք Գյուլիստանը վերցրած լինեինք: Ադրբեջանը երկրորդ անգամ նույն դասը ստանալով կարծում եմ այս անգամ վերջնական կհասկանար, որ ցանկացած ոտնձգության արդյունքում նրանք տարածք են կորցնում, կլինի դա փոքր թե երկարատև ոտնձգություն:
Ես կարծում եմ, որ միայն նոր տարածքներ կորցնելու վախը կարող է վերջնական լուծել այս խնդիրը: Այսինքն՝ ես մնում եմ «ամենալավ պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքին, և հույս ունեմ, որ հաջորդ անգամ նրանք փորձեն հարավում գործողություն անել մենք պետք է անմիջապես հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, և հնարավոր բոլոր ուղղություններով «ամրապնդենք» մեր դիրքերը՝ նոր ավելի ապահով «բուֆերային զոնա» ստելծելու պատրվակով ագրեսորից մեր բնակչությունը պաշտպանելու համար: Այսինքն, ոչ միայն պաշտպանվենք այնտեղ, որտեղ որ հակառակորդը հարձակվել է, այլ միաժամանակ հարձակվենք այնտել, որտեղ ինքը չի էլ նախատեսել հարձակվելու:
Նման մի խելոք քայլ մերոնք, իհարկե, արեցին, այսինքն՝ չխաբնվելով հակառակորդի խորամանկ գործողություններին, ֆլանգային հարձակման դեմը առնելու համար կենտրոնական ուժերը չտեղափոխեցին ֆլանգները, և ավելին նախահարձակ լինելով ոչնչացրին հակառակորդի պատրաստած կենտրոնական գլխավոր ուժերին, բայց դրանից բացի նավ պետք էր որևէ թույլ օղակում անպայման տարածքային կորուստներ պատճառել նրանց: Նման պատժի դեպքում Ալիևին իր կլանի հետ միայն ինքնահրկիզվելը կփրկեր...»: