▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման հայտարարությունից հետո Լևոն Ալթունյանի համար մեծ պատիվ կլինի մեկ օր առաջ հրաժարական տալը. Անահիտ Բախշյան

Aysor.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարի՝ ծննդկանների մահվան դեպքերի մասին արած հայտարարությունը, անմարդկային է, նման կարծիք կայքի  թղթակցի հետ զրույցում հայտնեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

«Չափազանց զարմացած եմ նախարարի այդ արտահայտության վրա: Այս նախադասությունն անմարդկային է, էլ չեմ ասում առողջապահության նախարարին ոչ սազական: Առողջապահության նախարարին անգամ հակացուցված է նման բան մտածելը, ուր մնաց դրա մասին բարձրաձայնելը»,-ասաց նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ նախարարը թեև լուրջ արժեքներ ունեցող և կիրթ մարդ էր թվում,  սակայն այդ մի նախադասությամբ ամեն ինչ փլուզեց:

Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ նման հայտարարությունից հետո նախարարի համար մեծ պատիվ կլինի մեկ օր առաջ հրաժարական տալը:  

Երեկ խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը ծննդկանների մահվան դեպքերի կապակցությամբ, առողջապահության նախարարը Լևոն Ալթունյանը ասել էր, որ ինքը չի զբաղվում մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով. դրանով զբաղվում են դատական մարմինները:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more