Եթե պատրաստվում եք մասնակցել միջոցառման ու ցանկանում եք կրել սիրելի զգեստը, ապա որովայնի հատվածի ճարպերը կարող են փչացնել տեսքը։
Այս դեպքում Ձեզ օգնության կհասնի «շտապ դիետան», որն ուղղակի հիասքանչ ու օգտակար է այն դեպքում,երբ նիհարելու երկար ժամանակ չունեք։ Այն կօգնի ազատվել մի քանի կգ ավելորդ քաշից 1 գիշերվա ընթացքում։
Այս դիետան ոչ միայն հարթեցնում է որովայնը, այլ նաև այրում է կալորիաները, մաքրում ու թունազերծում օրգանիզմը՝ ընդամենը 24 ժամվա ընթացքում։
Դիետան ամբողջովին կազմված է հյութերից, թեյերից։
Դիետայի կարգը, որին պետք է հետևել 1 ամբողջ օր՝
Առավոտյան ժամը 8-ին- խմել գոլ կիտրոնաջուր
10-ին – 1 բաժակ նարնջի կամ խնձորի հյութ
12-ին – 1 բաժակ կանաչ թեյ
13-ին – 1 բաժակ գազարի հյութ և 1 բաժակ սառը ջուր
15-ին – 1 բաժակ ձեր սիրելի թեյը
17-ին – 1 բաժակ ձեր նախընտրած բնական հյութ
19-ին – 1 բաժակ կանաչ թեյ
21-ին – 1 բաժակ թուրինջի հյութ
Ժամը 22-ին պետք է օրն ավարտել այնպես, ինչպես սկսել էիք՝ 1 բաժակ գոլ կիտրոնաջրով։
Անհրաժեշտ է, որ հյութերի մեջ կավելացնեք շաքարավազ կան արհեստական քաղցրացուցիչներ։
Այս դիետան կնիհարեցնի, կմաքրի օրգանիզմն ու կհաղորդի էներգիա ու նաև երջանկություն։
Աղբյուրը՝ Life.panorama.am