▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկայացվել է հայկական անօդաչու ուղղաթիռ

Հոկտեմբերի 14-ին, ArmHiTec ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվեց ուղղաթիռային տիպի ՀՈւ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: Սարքը ցուցահանդեսի տաղավար բերվեց օրվա երկրորդ կեսին:

ՈւՀ-01 ուղղաթիռային տիպի հայկական անօդաչու թռչող սարք

ՈւՀ-01 ուղղաթիռային տիպի հայկական անօդաչու թռչող սարք

— Սարքը կարող է կրել մինչև 13 կգ բեռ: Ինչով վերազինես, այն գործն էլ կանի, — Razm.info-ի հետ զրույցում նշեց ԱԹՍ-ն նախագծող Արմեն Մինասյանը և մանրամասնեց, որ սարքը նախատեսված է թե ռազմական և թե քաղաքացիական ոլորտներում օգտագործման համար:

Նախագծողը նշեց, որ անօդաչու ուղղաթիռն ամբողջովին հայկական է: Սարքի փորձարկումներն անցկացվել են Արագածի լանջերին, 3000 մետր բարձրության վրա: Զորքերում, սակայն, այս սարքը դեռ չի փորձարկվել և ներկայացվում է առաջին անգամ:

Սարքի մարտավարատեխնիկական տվյալները ներկայացնում ենք ստորև

Թռիչքի տևողությունը մինչև 3 ժամ
Չափերը 420 x 2120 x 800 մմ
Հիմնական ռոտորի տրամագիծը 2230 մմ
Թռիքչի առավելագույն բարձրությունը 3500 մ
Վերելք-վայրէջքը ուղղահայաց
Շարժիչը ներքին այրման
Արագությունը 80 կմ/ժ
Առավ. թռիչքային զանգվածը 36 կգ
Օգտակար բեռի զանգվածը 13 կգ
Աշխատանքի ջերմաստճ. տիրույթ -25°C-ից +40°C

img_5207

ախագծող Արմեն Մինասյանը (աջից) և ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանի գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Արմեն Միքայելյանը

ԱԹՍ-ն նախագծող Արմեն Մինասյանը (աջից) և ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանի գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Արմեն Միքայելյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more