«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, անդրադառնալով Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գոլին, ասել է.
«Առաջին գոլը հրաշալի էր: Նա սպանեց խաղն այդ գոլով: Մխիթարյանը հիանալի աշխատանք կատարեց: Նա շատ լավ է խաղում վերջին խաղերում և ես շատ ուրախ եմ նրա համար: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ և ես հույս ունեմ և գիտեմ, որ նա այդպես կշարունակի»: