▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ունի 5000-6000 զինյալ

Ըստ Իրաքի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Տալիբ Շաղաթի՝ Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ունի 5000-6000 զինյալ:

Համաձայն մի շարք աղբյուրների հրապարակած տվյալների՝ Մոսուլի ազատագրության ռազմագործողությանը ներգրավված են իրաքյան բանակի, քրդական «փեշմերգա» և այլ զորամիավորումների, շիայական, ասորական, սուննիական տարաբնույթ խմբավորումների մինչև 60 հազար անդամներ. ասել է թե՝ հակառակորդ ուժերի հարաբերակցությունը 1/10-ի է:

Թերևս, նաև բավական ուշագրավ հաշվարկներ են սպասվում նաև ռազմագործողության ավարտից հետո՝ կողմերի կորուստների հարաբերեակցությունը համեմատելու առումով, ինչն էլ, մի շարք այլ գործոնների համադրմամբ, հնարավորություն կընձեռի՝ առավել ճշգրտորեն գնահատելու գործողության արդյունավետության մակարդակը:

 

 

Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more