▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

"ՌԻԱ Նովոստի"-ն տեղեկացնում է,որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին հայտարարել է,որ Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում...Ուշակովը նաև հրաժարվել է բացահայտել բանակցությունների "խոհանոցը"՝ նշելով, որ քննարկվում են շատ տարբերակներ ու առաջարկներ...
Ուշակովի հայտարարությունը կարելի է համարել որպես Կրեմլի պատասխան Անկարային...Հիշեցնեմ,որ այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում պատասխանելով ազերի պատգամավորներից մեկի հարցին հայտարարել էր,որ ՌԴ-ն և Մինսկի խումբն առաջարկով են հանդես եկել՝5 "օկուպացված" շրջանները Բաքվին հանձնելու նախաձեռնությամբ...
Ուշակովի այս մեկնաբանությունից կարելի է ենթադրել,որ Մոսկվան ժամանակին իրոք այդպիսի հիմար և հայադավ նախաձեռնությամբ է հանդես եկել,սակայն հիմա իրավիճակի փոփոխման պատճառով փոխել է իր դիրքորոշումը,որը կրկնում է պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը...Հոկտեմբերի 2-ին նույնպիսի կարծիք Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտնել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերին,որի կարծիքը հիստերիա էր առաջացրել Բաքվում...
Ամեն դեպքում շատ վատ է,որ մեր ռազմավարական գործընկերը մեր թիկունքում ինչ-որ ծրագրեր է փորձում իրականացնել...Իսկ երբ դրանք բացահայտվում են նրա "ոխերիմ" բարեկամի՝Անկարայի կողմից,ապա չի էլ թաքցնում այն,այլ ընդամենը փոխում է կարծիքը...
Հետաքրքիր է,ի՞սկ ըստ ռուսաստանցի թրքասերների երբ է գալու այդ "ապագան",երբ նրանց ծրագիրը կիրականացվի...
Հուսով եմ,որ մենք ԵՐԲԵՔ և ՈՉ ՄԵԿԻՆ դա թույլ չենք տա...

Գագիկ Լևոնի Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more