▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երևան ավտովթարից տուժած երեխաները Երևան էին գալիս՝ մրցումների մասնակցելու

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված երեխաները Ռոստովի մարզից Երևան էին գալիս՝ մրցումների մասնակցելու համար:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի կառավարության աղբյուրը:

«4 երեխաները Ռոստովի մարզի բնակիչներ են. նրանք Երևան էին մեկնում՝ մրցումների մասնակցելու: Երկուսը գտնվում են ծանր վիճակում, երկուսի վիճակը միջին ծանրության է: Զոհերի թվում կա մեկ կին և 4 տղամարդ, նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է «ՌԻԱ Նովոստի»  գործակալության զրուցակիցը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին: Ավտոբուսում եղել է 52 ուղևորը, նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:  Մահացածների մեջ են նաև երկու վարորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more