armtimes.com-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանին, այսօր դատարանի դահլիճում ներկա գտնվողները ծափահարություններով դիմավորեցին: Նա բարեւեց բոլորին, իսկ մորը հուզված տեսնելուն պես բռունցքով հարվածեց սեղանին եւ նայեց մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի ուղղությամբ: «Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու»,- դիմելով դատախազին եւ տուժողներին հայտարարեց Արարատ Խանդոյանը: Իսկ մորը՝ Ռիմա Խանդոյանին, որդին հորդորեց հանգիստ լինել եւ չհուզվել: «Եթե ստրուկ չես ուզում լինել, պետք է պայքարես: Մարդիկ ընտրել են ստրուկի ճանապարհը, ծառայում են քրեաօլիգարխիկ ռեժիմին, մենք էլ ծառայում ենք հայրենիքին»,-ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում