▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե չէր կարելի գոնե մի թուղթ ուղարկել, մի ծաղիկ.Իշխանության անուշադրությունն ու հերոսի մահը

 

2015թ նոյեմբերի 15-ին   Սյունիքի մարզի Գորիսի շրջանի  Խնձորեսկ գյուղում  իննամսյա հիվանդությունից  հյուծված`  կյանքից հեռացել է ԽՍՀՄ   սոցալիստական աշխատանքային հերոս , դեպուտատ` ԱՐԱՄԱՅԻՍ ՀՈՎՍԵՓԻ  ՀԱՅՐՅԱՆԸ, ծնվ. 1944թ  մայիսի մեկին: Նա վաղ մանկությւնից  եղել է անասնապահ և իր քրտնիքով  վաստակել և պարգևատրվել է  ԽՍՀՄ  ոսկյա աստղ  մեդալով ու Լենինի շքանշանով:  Մասնակցել է Արցախյան պատերազմին :Նա իր կյանքի 55 տարին ապրել է մահակը ձերքին: Արամայիս  Հայրյանը  ունի 8 զավակ /5 աղջիկ, 3  տղա ` Վարդուհի, Արմենուհի, Անահիտ, Վարսենիկ, Գոհար;Մհեր և զույգ տղաներ` Գևորգն ու Գարիկը/: Նա եղել է համեստ  ազնիվ  շիտակ մարդ:
Հայրյանը  հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին, իր համագյուղացիների հարազատների կողմից: Ես նրա  փոքր աղջիկն եմ ու վիշտս ավելի է մեծանում երբ տեսա մեր ղեկավարների անուշադրությունը: ՀՀ -ն կորցրել  է ՀԵՐՈՍ, Սյունիքում նա միակն էր  միթե չէր կարելի  գոնե  մի  թուղթ   ուղարկել, մի ծաղիկ: Խնձորեսկի համայնքը հորս նկարը դրել է համայնքի թանգարանում, միթե  չէին կարող   գոնե երկու կարեկցական խոսք ասել, մի ծաղկեպսակ բերել: Մենք` 8 երեխաներս պետություն կոչվածից մի փոքր  մարդկային ուշադրություն էինք ակնկալում, բայց  չկար, որովհետև Հայրս չուներ  թանկարժեք  մեքենաներ, շքեղ առանձնատուն, նա ընդամենը սովորական  գյուղացի էր` բոլորի նման և դրա համար մեր համայնքի ղեկավարները  արհամարհեցին:
Հարգելի   ՀԵՐՈՍՆԵՐ  Արամայիս Հայրյանը չկա, Ձեզ  շատ  առողջություն,խնդրում եմ հորս երփեմն հիշել:
Հարգելի համագյուղացիներ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

2015թ նոյեմբերի 15-ին   Սյունիքի մարզի Գորիսի շրջանի  Խնձորեսկ գյուղում իննամսյա հիվանդությունից  հյուծված`  կյանքից հեռացել է ԽՍՀՄ   սոցալիստական աշխատանքային հերոս, դեպուտատ` ԱՐԱՄԱՅԻՍ ՀՈՎՍԵՓԻ  ՀԱՅՐՅԱՆԸ, ծնվ. 1944թ  մայիսի մեկին:

-Նա վաղ մանկությունից  եղել է անասնապահ և իր քրտնիքով  վաստակել և պարգևատրվել է  ԽՍՀՄ  ոսկյա աստղ  մեդալով ու Լենինի շքանշանով:  Մասնակցել է Արցախյան պատերազմին: Նա իր կյանքի 55 տարին ապրել է մահակը ձերքին: Արամայիս  Հայրյանը  ունի 8 զավակ /5 աղջիկ, 3  տղա ` Վարդուհի, Արմենուհի, Անահիտ, Վարսենիկ, Գոհար, Մհեր և զույգ տղաներ` Գևորգն ու Գարիկը/: Նա եղել է համեստ  ազնիվ  շիտակ մարդ:

Հայրյանը  հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին, իր համագյուղացիների հարազատների կողմից, բայց վիշտն ավելի  մեծացավ, երբ տեսանք մեր ղեկավարների անուշադրությունը:

ՀՀ -ն կորցրել  է ՀԵՐՈՍ: Սյունիքում նա միակն էր,  մի՞թե չէր կարելի  գոնե  մի  թուղթ   ուղարկել, մի ծաղիկ: Խնձորեսկի համայնքը նրա նկարը դրել է համայնքի թանգարանում, մի՞թե  չէին կարող   գոնե երկու կարեկցական խոսք ասել, մի ծաղկեպսակ բերել:

Մենք` 8 երեխաներս պետություն կոչվածից մի փոքր  մարդկային ուշադրություն էինք ակնկալում, բայց  չկար, որովհետև հայրս չուներ  թանկարժեք  մեքենաներ, շքեղ առանձնատուն, նա ընդամենը սովորական  գյուղացի էր` բոլորի նման և դրա համար մեր համայնքի ղեկավարները  արհամարհեցին:

Հարգելի   ՀԵՐՈՍՆԵՐ  Արամայիս Հայրյանը չկա, Ձեզ  շատ  առողջություն,խնդրում եմ հորս երփեմն հիշել:Հարգելի համագյուղացիներ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ,-Asekose-ին ուղղված նամակում գրել է Արամայիս Հովսեփյանի դուստրը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more