▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Վան»ը, «Ալաշկերտ»-ն ու« Արարատ»-ը հիշելով՝ Նիկոլ Փաշինյանը մոռացավ «Նոա»-ն». Հակոբ Բադալյան

 

 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանն այսօր տարակուսել է, որ հայաստանյան ֆուտբոլային ակումբների անունը «Արարատ» է, «Վան» է, «Ալաշկերտ» է՝ բերելով Լիվերպուլի, Միլանի, այլ եվրոպական երկրների օրինակները, որոնք իրենց, ոչ թե ուրիշ քաղաքի անուններով են:
Եթե Հայաստանում ակումբները անվանակոչվեն նույն տրամաբանությամբ, ապա Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի առաջնությունների մասնակիցների 90 տոկոսը պետք է կոչվեն Երևան: Հանդիպումների մեծ մասում Երևանի «Երևանը« կմրցի Երևանի «Երևանի» հետ:
Բայց «Վան»ը, «Ալաշկերտ»-ն ու« Արարատ»-ը հիշելով, Նիկոլ Փաշինյանը չգիտես ինչու մոռացավ մի անուն՝ «Նոա»-ն:
Չէ՞ որ Նոյն իջել է Արարատի գագաթին: Բա որ հանկարծ Թուրքիան դժգոհի, ասի ոչ միայն Արարատի անունը չօգտագործեք, այլև Արարատի վրա իջած Նոյի:
Այնպես որ, «Նոա»-ն էլ թող պատրաստվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more