▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ դատախազի մասնակցությամբ

Միջադեպ դատախազի մասնակցությամբ
 
Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբն ահազանգ է ստացել փաստաբան Գեորգի Մելիքյանից (արտոնագիր 1796) առ այն, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում (նախագահությամբ` դատավոր Ա.Ադամյան) գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կ. Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, և հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը նետել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝  հարցերը պարզաբանելու համար:
Նշված դեպքի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին և փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգողին:
Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
ՀՀ փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more