«Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմում Պուտինն ոչ այնքան նոր, բայց ուշագրավ տեսակետներ է ներկայացնում ուկրաինական քաղաքականության վերաբերյալ: Կրեմլի այսօրվա քաղաքականության մասին իմ կարծիքը հայտնի է, հազար անգամ արտահայտվել եմ, բայց նմանատիպ կարծիք ունեցողներից թերևս տարբերվում եմ նրանով, որ ուկրաինական հարցում «սև-սպիտակի» մոտեցումներին ինձ համար խորթ են:
Մինչ խնդրի էությանն անդրադառնալը՝ նկատեմ, որ տակավին ձևավորված չէ արժեքների, գաղափարների, իդեաների այն ընդհանրությունը, որը թույլ կտա երաշխավորել Ուկրաիանայի՝ որպես պետություն, միասնականությունը: Սա բնավ չի արադարացնում Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությունը, բայց դրան որոշակի լեգիտիմություն են հաղորդում հենց Ուկրաինայի իշխանությունների ոչ խոհեմ քայլերը: Պետք չէ բարձակարգ քաղաքագետ լինել՝ հասկանալու համար, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կարող է երաշխավորված լինել ոչբլոկային ռազմաքաղաքական կարգավիճակով ու լեզվական ոլորտում հանդուրժողական քաղաքականությամբ:
Ընդ որում Ղրիմի հարցը լուծված է՝ թե պատմական և թե քաղաքական իմաստով: Իհարկե, Ղրիմի միացումը Ռուսատանին չի իրականացվել միջազգային չափանիշներին համապատասպան, բայց նաև բռնակցում չէ, որովհետև չի լինում բռնակցում՝ առանց զոհերի ու կրակոցների, զանգվածային ընդվզումների: Եվ հակառակը՝ Դոնեցկի ու Լուգանսկի հարցը ռուսները լուծել չեն կարողանում, որովհետև չունեն այդ շրջանների հասարակության աջակցությունը, դրանցում քիչ են անջատողական տրամադրությունները: