▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«5 քաղաքապետ տուն ճամփած, ՀՀԿ-ի՝ 2017-ի ավագանու ցուցակից մի անձնավորություն նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար»

Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել 5 քաղաքապետ տուն ճամփած, 2017թ․ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող ՀՀԿ ավագանու ցուցակից մի անձնավորություն։

Նույնիսկ մի կողմ դնենք քաղաքական գործոնը, սա խոսում է քպ-ի կադրային սնանկության մասին։ Ճահճացած մտածելակերպով, չինովնիկական արժեհամակարգով մարդիկ բոլոր ոլորտներում շարունակում են նախկին համակարգի անարդյունավետ աշխատաոճը։

Պետական կառավարման համակարգի ռեստարտը լինելու է նոր իշխանությունների գլխավոր անելիքներից մեկը»։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար է նշանակվելու Վիլեն Արևշատյանը, ով այս պահին աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժ\պ-ն է:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանը ազատման դիմում է գրել։ Ըստ լուրերի` նա աշխատանքի է անցնելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ օրեր առաջ նախարար է նշանակվել իր ընկերը` Արսեն Թորոսյանը»։

Ավելի վաղ էր բլոգեր Արթուր Չախոյանն էր հայտարարել, որ «ՔՊ-ականների կողմից ընտրակեղծարար ճանաչված Վիլեն Արևշատյանը քաղաքապետարանի աշխատակազմում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more