▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի սովորական պատմություն. ընկերությունից մինչեւ գերություն

Երբ ասացին, որ կոլտնտեսության ավտոկայանատեղիում ադրբեջանցիներ կան, պատանդներ եւ նրանց Աշան են բերել ամիսներ առաջ գերված համագյուղացիների հետ փոխանակելու համար, 67-ամյա Գուրգեն Բալայանի սրտում հույսը շողաց: Ավագ եղբայրը` հռչակավոր մանկավարժ Վարդան Բալայանը, գերիների մեջ էր եւ հիմա հնարավոր է, որ այդ փոխանակման արդյունքում վերջապես գյուղ, հարզատների մոտ վերադառնար:
Առժամանակ հետո, սակայն, Գուրգեն Բալայանի սիրտը կուչ եկավ ցավից: Երկար խորհելու ժամանակ չկար: Քայլերն ինքնաբերաբար տարան գյուղամեջ, ինքնապաշտպանական ջոկատի տղաների մոտ, որ իր աշակերտներն էին: Տղաներին զարմացրեց ուսուցչի խնդրանքը: Նա խնդրում էր, որ թույլ տան իրեն տուն տանել պատանդներից մեկին` Մամեդին:
Զարմացան, հակաճառեցին, բայց, լսելով ուսուցչի պատմությունը, ընդառաջեցին:
Գուրգեն Բալայանն այսօր, 22 տարի անց հիշելով այդ օրերը, հազիվ է զսպում արցունքները: Պատմությունը մի պահ ընդհատում է: Ակամայից շարունակում աշխատանքը, որ կիսատ էր թողել մեզ`օտար երիտասարդներիս, բակ հրավիրելով:
Պապը բույն է սարքում ճտերի համար: Ձմռան ցուրտը հեռու չէ եւ մատղաշ թեւավորներին տաքուկ տեղ է հարկավոր, որ հաջողությամբ ձմեռեն: Զրույցը կենցաղային հարցերի շուրջ ծավալվում է:
Ասում է, որ աշխատանքից չի հոգնում: Ընդհակառակը՝ իրեն աշխատանքն է առույգ ու սթափ պահում: «Եթե մի օր չաշխատեմ՝ հաշվի հիվանդ եմ»: Գալիք հունիսին կբոլորի իննսունամյակը, բայց այդ տարիքում էլ այգի է խնամում, խաղող, պտղատու ծառեր, թթենիներ մշակում: Որդիներից մեկը հենց այդ գործով է զբաղվում, մյուսն ուսուցիչ է:
Մամեդն էլ էր ուսուցիչ: Հարեւան Մյուրիշենում միասին ուսուցչություն էին անում:
Մի սենյակում էին ապրում: Իսկ 4 տարի մի վերմակի տակ քնեցին:
- Այդ տարիներին պետությունը գյուղացիների վրա բրդի հարկ էր դրել: Շրջկենտրոնից եկան բրդի մթերման համար: Որպեսզի ժողովուրդը մասնակցի, ուսուցիչներից պահանջեցին առաջինը հարկը տալ: Մամեդի հետ հնարը գտանք: Մեկի անկողնու վերմակի, մյուսի ներքնակի բուրդը թափեցինք, հանձնեցինք պետությանը:Դրանից հետո երկուսով մի անկողնում էինք քնում:
4 տարի մի վերմակի տակ: Եղբայրացան: Հետո ամեն մեկը տեղափոխվեց հայրենի գյուղ, բայց ընկերությունը շարունակվեց: Ընտանիքներով էին բարեկամություն անում: Մինչեւ 1988-ը: Մամեդը մի օր եկավ Աշան: Դստերը` Լյուդմիլային ամուսնացնում էր: Եկել էր բարեկամին հրավիրելու, բայց երկմտում էր` արդյոք օր-օրի լարվող հարաբերությունները չեն խանգարի, որ իր ընտանիքի համար այդ կարեւոր տոնին հայ բարեկամները ներկա գտնվեն: Գուրգենի եւ տիկնոջ` Օֆելյայի որոշումն անկերկբա էր: Հարսանիքին կգնան, այն էլ թանկարժեք նվերներով, ինչպես հորեղբորն է հարիր: Մամեդին հանգստացրին ու ճանապարհեցին: Հարսանիքին ընդառաջ, արհամարհելով հնարավոր սպառնալիքները /ադրբեջանական գյուղերով անցնող ճանապարհներին քարկոծվում էին հայերի մեքենաները, ավազակային հարձակումներ էին լինում/, մեկնեցին Աղդամ` առեւտրի: Լավ նվերներ առան,անփորձանք վերադարձան Աշան: Բայց.... հարսանիք այդպես էլ չգնացին:
Հարսանիքի նախօրյակին, ուշ գիշերով աշանցի Գուրգենի դուռը թակեցին: Այր ու կին զարմացած ու տագնապած ուշացած հյուրի առջեւ բացեցին դուռը: Մամեդն էր:
- Մամեդ ես ժամին ի՞նչ կա:
-Գիտեմ, որ պիտի գաք, եկել եմ ասեմ` չգաք: Երիտասարդները իմացել են: Վատ են տրամադրված: Եկել եմ ասեմ, որ չգաք:
Գուրգեն պապի ձայնը դողում է: Ծերունական աչքերի մեջ արցունքի չթափած ծով կա:
-Իսկական ընկեր էր: Մարդկային:
Թվում էր, դա իրենց վերջին հանդիպումն էր: Ոչ ոք չէր կարող կանխատեսել ապագան: Որ նախկին խաղաղ կյանքն այլեւս անցյալում է գիտակցում էին երկուսն էլ: Բայց հանդիպեցին: Չհայտարարված, օր-օրի թեժացող պատերազմի օրերին:
Այս հարկի տակ տանտիրուհին առատ սեղան էր բացել: Հյուրը Մամեդն էր: Իրենց լավ բարեկամը, որին երկու ազգերի միջեւ խորացող հակամարտությունը թշնամու կերպար էր հաղորդել: Ուսուցիչ Մամեդը պատանդ էր, որ բերվել էր Աշան փոխանակման համար: Մյուս կողմում գերիների մեջ Գուրգենի եղբայրն էր` ուսուցիչ Վարդանը: Մամեդի հետ այդ երեկո իր տանն էին նաեւ ինքնապաշտպանության մարտիկները: Ժամեր անց, երբ պիտի հրաժեշտ տային, ինքը փորձեց հին ընկերոջը փող տալ: Չվերցրեց, բայց Օֆելյայի բերած վերնաշապիկը հագավ իսկույն, դառնությամբ ասաց. «Թող տեսնեն, որ ես էլ մարդ եմ»: Այդպես էլ բաժանվեցին հին ընկերները:
Ծերունին լռում է:
Հարցնում եմ:
-Պատկերացնո՞ւմ եք նորից համատեղ ապրեք:
Նայում է զարմացած:
- Աստված մի արասցե:
-Պատերազմ է, հիմա թե՞ խաղաղություն:
-Բարեխառն ժամանակաշրջան է: Խաղաղությունը կապույտ երկինք է, մարդկությունը մարդու խիղճ է, աշխատանք, բարիքների ստեղծում, եւ այդ բարիքները հանգիստ սրտով վայելելու հնարավորություն: Կոմունիզմ չկա, բայց այդ գաղափարախոսության հիմնական կանոնը հիմա էլ արդիական է. «Մարդը մարդու բարեկամն է, ընկեր և եղբայր»:
Այդ բարեխառն օրերն իրենք ընտանիքով փորձում են խաղաղությանը ծառայեցնել: Ամեն մեկն իր գործին է, մեկը հող է մշակում, մյուսը երեխա կրթում: Ինքն էլ, չնայած տարիքին, անգործ չի մնում: Փոքրիկ տնամերձում ամեն ինչ աճեցնում է:
- Չէ, շուկայի համար չէ: Տանն ենք սպառում թե պտուղն ու բանջարեղենը, թե տնաքաշ օղին: Թառլան թոռներ ունեմ, նրանց համար եմ բանում:
Իր երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն է համարում: Հայրը` 88, մայրը` 89 տարի է ապրել: Գեներն, իհարկե, կապ ունեն, բայց բոլորին պահողն աշխատասիրությունն էր: Հիշում է, մորաքույրը 90 անց կին էր, բայց դաշտում նրան հասնել չէր լինի:
- Բոլորն էլ հողի հետ կապված են եղել: Երկար ապրելու գաղտնիքն էլ աշխատասիրությունն է:
Օրվա բանուգործի մասին զրույցի թելը նորից մտնում է այն ակոսը, որը 89-ամյա ծերունու մոտ դարձյալ մռայլ հուշեր եւ անհանգստություն է ծնում:
Ասում է, որ թշնամանք սրտում չունի: Բայց չի պատկերացնում, որ նրանք դարձյալ կապրեն հարեւանությամբ: Սրտում ցավ կա, ավագ եղբոր` դարի լավագույն մանկավարժ ճանաչված Վարդան Բալայանի գերության օրերն է մտաբերում, արդեն տարիքն առած մարդու քաշած տանջանքերը:
-Հողերը չենք տա: Նշանակում է ինքդ քո ձեռքով հողդ տաս: Չենք տա, թեկուզեւ Արցախի (Ղարաբաղի) անկախությունը ճանաչեն:
Հետո Մամեդին է հիշում և թշնամու կերպարը սկսում է մշուշվել:
-Մի անգամ պատերազմի ավարտին Ադրբեջանի ռադիոն հաղորդեց, որ պատերազմում 47 ուսուցիչ է մահացել: Անուն առ անուն ընթեցեցին անունները: Նաեւ Հասանով Մամեդի անունը: Չգիտեմ նա՞ էր, թե ոչ:
Լռում է: Հետո շարունակում:
- Հարաբերությունները հնարավոր են, եթե ճանաչեն Արցախի անկախությունը, որպես հարեւան ճանաչեն: Վերաբերվեն որպես հարեւանի: Առանց ուժի գործադրման: Եթե խաղաղություն լինի, մարդու հանդիպես, մարդկություն անեն ու մարդկություն տեսնես, էլ ինչ թշնամանք: Ինքն, օրինակ, ադրբեջանցու հանդիպելու դեպքում հարցուփորձ կանի, ինչ մարդ է, ու դրանով կչափի, կորոշի հարաբերությունների հարցը, այլ ոչ թե նրա ազգությամբ:
-Բայց մեկ - երկու հոգու բարեկամությամբ հարցը չի լուծվի: Գյուղը գյուղի հետ պիտի բարեկամություն անի.- ասում է համոզված:

-Մի անգամ պատերազմի ավարտին Ադրբեջանի ռադիոն հաղորդեց, որ պատերազմում 47 ուսուցիչ է մահացել: Անուն առ անուն ընթեցեցին անունները: Նաեւ Հասանով Մամեդի անունը: Չգիտեմ նա՞ էր, թե ոչ:Լռում է: Հետո շարունակում:

- Հարաբերությունները հնարավոր են, եթե ճանաչեն Արցախի անկախությունը, որպես հարեւան ճանաչեն: Վերաբերվեն որպես հարեւանի: Առանց ուժի գործադրման: Եթե խաղաղություն լինի, մարդու հանդիպես, մարդկություն անեն ու մարդկություն տեսնես, էլ ինչ թշնամանք: Ինքն, օրինակ, ադրբեջանցու հանդիպելու դեպքում հարցուփորձ կանի, ինչ մարդ է, ու դրանով կչափի, կորոշի հարաբերությունների հարցը, այլ ոչ թե նրա ազգությամբ:

-Բայց մեկ - երկու հոգու բարեկամությամբ հարցը չի լուծվի: Գյուղը գյուղի հետ պիտի բարեկամություն անի.- ասում է համոզված:

karabakh-open.info

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more