▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի սուրճի պատմություն...

Asekose.am-ի ընթերցողներից մեկը իր դժգոհությունն է հայտնել երևանյան խանութներից մեկի սպասարկման  որակի վերաբերյալ: 

Մեր ընթերցողն ավելի քան 20 հազար դրամի սուրճ է գնել այս խանութից՝ այդ թվում կանաչ սուրճ, որն  աղալ է տվել մեկ այլ վայրում, ինչի արդյունքում աղացող մեքենան փչացել է և  մեր ընթերցողը ստիպված է եղել վճարել փչացած մեքենայի նորոգման համար:

Իսկ կանաչ սուրճը վերածվել է ցեխանման զանգվածի:

Հասկանալով, որ կանաչ սուրճն այլևս  պիտանելի չէ ըմպելու համար, գնորդը կրկին այցելել է խանութ և առաջարկել է հետ վերցնել սուրճը, որն օգտագործել հնարավոր չէ: 

Անսպասելիորեն գնորդին, որ մի քանի հազար դրամ է ծախսել իրենց մոտ, երկրորդ անգամ  ոչ բարյացակամ ընդունելության են արժանացրել ու հրաժարվել են փոխել ցեխանման սուրճը կամ փոխհատուցել:

Ընթերցողին այլ տարբերակ չի մնացել, քան իր բողոքը բարձրաձայնել մամուլում, քանի որ վստահ է, որ  սպառողների իրավունքները Հայաստանում ոտնահարվում են գրեթե ամեն քայլափոխի:

Մեր նախնական հրապարակման մեջ, լրագրողի կողմից,  տեղ էր գտել անճշտություն, ինչի համար ներողությունը ենք խնդրում, սակայն վստահորեն կարծում ենք, որ ոչ միայն   սուրճի վաճառքն, այլ նաև  այն աղալու գործը   բիզնես լինելուց բացի  գիտելիք է պահանջում, որտեղ առաջին հերթին պետք է հաշվի առնել սպառողի իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more