▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք պարտավոր ենք ունենալ այնպիսի բանակ, որ ծնողը չմտածի որդուն բանակից ազատելու մասին

Բոլորովին ցանկություն չունեմ խառնվելու բանակի գործերին, բայց որպես հասարակության անդամ կարող եմ իմ կարծիքը կամ խոսքն ասել : Անշուշտ մեր բանակը լավն է, անշուշտ մենք զինվոր սիրող ազգ ենք, բայց մենք կարող ենք ունենալ էլ ավելի լավ բանակ : Մենք պարտավոր ենք ունենալ այնպիսի բանակ, որ ծնողը չմտածի որդուն բանակից ազատելու մասին, որ ծնողը չլացի, երբ որդուն իր բնակավայրից հեռու են տանում շատ-շատ 300 կմ : Անելիքներ շատ ունենք, հույսներս դնենք ծնողի կամ զինվորի վրա սխալ կլինի, քանի որ ոչ մի զինվոր կամ ծնող, երբեք չի գնա քայլի, որը հետագայում կարող է վատ անդրադարձ ունենալ իր կամ որդու ծառայության վրա, այսինքն ոչ ոք չի բողոքի այս կամ այն հրամանատարի ինքնագործունեությունից ու կամայականությունից : Մենք պարտովոր ենք ունենալ բանակ, որտեղ շա՜տ մեծ սիրով կմեկնեն ծառայության : Հիշու՞մ եք ապրիլյան պատերազմը, երբ մարդիկ ինքնակամ, որոշ դեպքերում իրենց հաշվին հասնում էին Արցախ ու մեկնում առաջնագիծ... Հենց այդպես պիտի լինի նաև բանակը... Բանակում ծառայելը նախ և առաջ չպետք է ոչ մի կերպ անդրադառնա զինվորի ինքնասիրության վրա... Շատ բան կա ասելու, կսահմանափակվեմ միայն մի բանով, զինվորին պահեք աչքի լույսի պես հարգելի հրամկազմ...

Կարեն Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more