Ժամեր առաջ մահացավ դանակահարված 22 տարեկան ապագա բժիշկ։
Ողբերգական և միևնույն ժամանակ անհեթեթ իրադարձություն։
Աշխարհում չկա մի պատճառ, որը կարող է արդարացնել այդ տղային կյանքից զրկելը։ Մենք հիվանդ հասարակություն ենք։ Մեր մեջ կան հանցագործին արդարացնող, հերոսացնող ու փառաբանող մարդիկ։ Այս հիվանդությունն այնքան է խորացել, որ արդեն կան հանցագործապաշտ ԶԼՄ-ներ, որոնք օրնիբուն զբաղված են կրիմինալի քարոզով ու ռոմանտիզացմամբ։
Հարգելինե՛րս, գողական արդարադատություն գոյություն չունի, դա միֆ է։ Ի դեպ, 22 տարեկան տղային սպանողը գողական օրենքներին հակառակ ոչինչ չի արել, նա «լավ տղա» է, իսկ «գողական» տղա նշանակում է ողջ կյանքի ընթացքում որևէ բան չստեղծած պորտաբույծ, ով ապրում է սրա-նրա հաշվին։
Գոնե այս ողբերգական մահը սթափեցնող լինի... Կանխենք հանցագործության քարոզն ու փառաբանումը։
Մենք հիվանդ հասարակություն ենք, որտեղ հանցագործին արդարացնող ու փառաբանող մարդիկ կան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more