▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք` բժիշկներս, Աստված չենք. Կապանի ծննդատան վարիչը` 26-ամյա ծննդկանի և նորածնի մահվան մասին

«Մահացած 26-ամյա ծննդկանը մեր հիվանդանոց է տեղափոխվել արդեն պտղի ներարգանդային մահով, հետևաբար` երեխայի կյանքը փրկելու մասին խոսք անգամ լինել չէր կարող»,-Asekose.am-ին ասաց Կապանի ծննդատան վարիչ Սամվել Միկոյանը, ով նաև կնոջ ծնունդն ընդունողն է եղել:

Բժշկի խոսքով` 26-ամյա կինը հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել.

«Հղիության ընթացքում նրան բուժող բժիշկը որևէ խնդիր չի նկատել: Նա մեզ մոտ տեղափոխվել է 38 շաբաթական հղիությամբ՝ արյան սիստեմի մակարդելիության խանգարումով: Ես ցանկանում էի նրան տեղափոխել Երևան, սակայն ռիսկային էր: Կինն անդադար արնահոսում էր:Մենք արել ենք ամեն ինչ, ցանկացած բան, ինչ մեզնից էր կախված: Բայց, ցավոք, կնոջ կյանքը փրկել չհաջողվեց, իսկ մենք՝ բժիշկներս Աստված չենք: Թե ինչն է իրականում պատճառը եղել, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»:

Ըստ բժշկի` իրենք մինչեւ վերջ պայքարել են, որ կնոջ  արգանդը չհեռացնեն, քանի որ ծննդկանը երեխաներ չուներ եւ հետագայում կրկին մայրանալու հնարավորություն կունենար:

Հիշեցնենք, որ երեկ Սյունքի մարզի Կապան քաղաքում 26-ամյա ծննդկան և նորածին է մահացել: Հավելենք, որ կինը սպասում էր իր առաջնեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more