▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ տատիս մեջքին թուրքի յաթաղանից ստացած վերքը ամբողջ կյանքում այդպես էլ չի լավացել

 

Մեծ տատս` մեր Մարթա տատը 1915 թվ-ին ունեցել է 6 երեխա: Ապրել է Ուրֆայում: 
Այնտեղ ջարդերը սկսել են 1915 ի սեպտեմբերի 29 ին, այդ օրն է եղել առաջին հարձակումը թուրքերի կողմից, բայց ուրֆացիք թուրքերին արժանի հակահարված են տվել ու 53 օր պաշտպանել են իրենց քաղաքը, 53 օր կռիվ տվել շրջապատված քաղաքում, թուրքական կանոնավոր բանակի դեմ: Կին, երեխա, բոլորը լծված են եղել այդ գործին: Այդ հերոսական մարտերում զոհվել են շատ հայեր, բայց թուրքերն էլ մոտ 2000 զոհ են տվել:
Սակայն անհավասար ուժերով, երկար դիմանալ չէր լինի... 
Մարթա տատս մենակ է մնացել, ամուսնու մասին լուր չի ունեցել և ստիպված իր 3 համեմատաբար մեծ երեխաներին տվել է տեղի մանկատուն, հույս ունենալով , որ կենդանի կմնան , սակայն ... կորցրել է նրանց: Մի տղային նրանցից տարել է իրենց թուրք ընկերը: Մի աղջկան սպանել են իր աչքի առաջ, իսկ ամենափոքրին նա կորցրել է անապատում՝ երեխան չի դիմացել... :
Տարիներ անց Մարթա տատս ու պապս գտել են իրար, պապս մի կերպ կենդանի էր մնացել, իսկ տատս մեջքին յաթաղանի հարված ստանալուց և "մեռածների փոսը" նետվելուց հետո, գիշերով ,վիրավոր ու կախ ընկած ձեռքով մի կերպ փախել ու պատսպարվել է մոտակա քրդական գյուղում:
Արդեն միասին նրանք գտել են իրենց թուրք ընկերոջը և նրանից վերցրել իրենց 6 երեխաներից կենդանի մնացած միակ որդուն: 
Հետագայում նրանք ունեցել են ևս մեկ աղջիկ, ու մի տղա (մայրիկիս հորը):
Մարթա տատիկս ապրել է մինչև 94 տարեկան, բայց, մայրիկս պատմում է, որ մինչև կյանքի վերջ նրա մեջքի ,թուրքի յաթաղանից ստացած վերքը այդպես էլ չի լավացել, այն ժամանակ առ ժամանակ թարախակալել է ու բորբոքվել...

Մեծ տատս` մեր Մարթա տատը 1915 թվ-ին ունեցել է 6 երեխա: Ապրել է Ուրֆայում: Այնտեղ ջարդերը սկսել են 1915-ի սեպտեմբերի 29 ին, այդ օրն է եղել առաջին հարձակումը թուրքերի կողմից, բայց ուրֆացիք թուրքերին արժանի հակահարված են տվել ու 53 օր պաշտպանել են իրենց քաղաքը, 53 օր կռիվ տվել շրջապատված քաղաքում, թուրքական կանոնավոր բանակի դեմ: Կին, երեխա, բոլորը լծված են եղել այդ գործին: Այդ հերոսական մարտերում զոհվել են շատ հայեր, բայց թուրքերն էլ մոտ 2000 զոհ են տվել:Սակայն անհավասար ուժերով, երկար դիմանալ չէր լինի...

Մարթա տատս մենակ է մնացել, ամուսնու մասին լուր չի ունեցել և ստիպված իր 3 համեմատաբար մեծ երեխաներին տվել է տեղի մանկատուն, հույս ունենալով , որ կենդանի կմնան , սակայն ... կորցրել է նրանց: Մի տղային նրանցից տարել է իրենց թուրք ընկերը: Մի աղջկան սպանել են իր աչքի առաջ, իսկ ամենափոքրին նա կորցրել է անապատում՝ երեխան չի դիմացել... :

Տարիներ անց Մարթա տատս ու պապս գտել են իրար, պապս մի կերպ կենդանի էր մնացել, իսկ տատս մեջքին յաթաղանի հարված ստանալուց և "մեռածների փոսը" նետվելուց հետո, գիշերով, վիրավոր ու կախ ընկած ձեռքով մի կերպ փախել ու պատսպարվել է մոտակա քրդական գյուղում:Արդեն միասին նրանք գտել են իրենց թուրք ընկերոջը և նրանից վերցրել իրենց 6 երեխաներից կենդանի մնացած միակ որդուն: Հետագայում նրանք ունեցել են ևս մեկ աղջիկ, ու մի տղա (մայրիկիս հորը):Մարթա տատիկս ապրել է մինչև 94 տարեկան, բայց, մայրիկս պատմում է, որ մինչև կյանքի վերջ նրա մեջքի, թուրքի յաթաղանից ստացած վերքը այդպես էլ չի լավացել, այն ժամանակ առ ժամանակ թարախակալել է ու բորբոքվել...

Գայանե Մաշուրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more