▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամ ջան, մենք էս իրականության դեմ ենք կռիվ տալիս. Շահենին այսօր 2 անգամ են բերման ենթարկել

armtimes.com-ը գրում է. Այսօր ոստիկանությունը երկու անգամ «բաժին է հրավիրել» Շանթ Հարությունյանի որդուն՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանին: Ընդ որում, երկրորդ անգամ նրան բերման են ենթարկել հաց գնելիս.

«Քանի որ ես դատապարտված եմ եւ գտնվում եմ վերահսկողության տակ, առավոտյան ինձ զանգեցին այլընտրանքային պատիժների կրման վայրից եւ ասացին, որ ներկայանամ: Ես գնացի այնտեղ: Այդ ընթացքում 3 ոստիկաններ էին գնացել մեր տուն, հարեւաններին հարց ու փորձ արել, ինձ փնտրել: Երբ ես մի քանի ժամ այլընտրանքային պատիժների կրման վայրում մնալուց հետո դուրս եկա այնտեղից, ինձ մոտեցան 3 ոստիկաններ ու ասացին, որ պետք է բերման ենթարկեն: Ինձ վերահսկող անձը թույլ չտվեց բերման ենթարկել: Ոստիկաններն ինձ տարան տուն»,- պատմեց Շահենը:

Այնուհետեւ ակտիվիստը որոշել է գնալ խանութ՝ հաց գնելու: Խանութից դուրս է եկել ու հանդիպել նույն ոստիկաններին, որոնք կեսօրին փորձել են իրեն բերման ենթարկել.

«Էնքան սովորական ասեցին՝ գնացինք, ոնց որ տաքսի լիներ խանութի մոտ սպասելիս: Ասացի՝ ո՞ւր ենք գնում, ասացին՝ ոստիկանության Մասիվի բաժին»,- շարունակեց Շահենը:

Վերջինս ընդգծեց, որ ոստիկանության աշխատակիցները չեն էլ թաքցրել, որ իրեն բերման ենթարկելը կապ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ: «Կատակում էին, ասում էին չգիտե՞ս ինչի համար ենք բերել, իմանանք գնացել է՝ բաց թողնենք»,- պատմեց ակտիվիստը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more