▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել «Հալեպում վայրագությունների» մասին հաղորդագրությունների առնչությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն է հայտնել սիրիական Հալեպ քաղաքի բնակիչների, մասնավորապես՝ կանանց և երեխաների նկատմամբ վայրագությունների մասին չճշտված հաղորդագրությունների առնչությամբ:

Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:

«Բան Կի Մունը հրահանգել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակին (Ստեֆան դե Միստուրա) քննարկել իրավիճակը հակամարտությունում ներգրավված կողմերի հետ»,- նշվում է հայտարարությունում:

Կազմակերպությունում հիշեցրել են, որ կողմերը պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչներին և հետևել միջազգային իրավունքի նորմերին: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե վայրագության ինչ դրսևորումների մասին է խոսքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։

Հալեպի քաղաքապետարանը ձեռնարկել է ազատագրված թաղամասերի մաքրման և վերականգնման աշխատանքներն ու կարգավորում է քաղաքի երթևեկությունը:

Տարվում են ազատագրված շրջանների ականազերծման, ջրի և էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ:

Հալեպի՝ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող թաղամասերի գրոհը սկսվել էր 2016 թվականի նոյեմբերի կեսին:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more