▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի կողմից հրավիրված ասուլիսը

Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից հրավիրված ասուլիսը չկայացավ: Լրագրողները բոյկոտեցին ասուլիսը՝ ի նշան լրագրողական համերաշխության: Պատգամավորը բրիֆինգների սենյակ մտավ մենակ, որտեղ նրան սպասում էր միայն ԱԺ լրատվական ծառայության լրագրողն ու օպերատորը: Մյուս լրագրողները կանգնեցին դռան մոտ` չմտնելով ասուլիսի սրահ։ Նրանց շարքերում էր նաև լրագրող Վահե Մակարյանը, ում հետ բախման մասին պետք է պարզաբաներ Ռուբիկ Հակոբյանը:

Հիշեցենք, որ օրեր առաջ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել էր  լրագրող Վահե Մակարյանին` հարվածելով նրա աչքին: Միջադեպից հետո պատգամավորը ներողություն էր խնդրել միայն Խորհրդարանից, իսկ լրագրողին անվանել խուլիգան:  Հավելենք, որ մի շարք ՀԿ-ներ դեպքից հետո պահանջում էին պատգամավորից ներողություն խնդրել լրագրողից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more