▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Ներսիսյանի ձերբակալության մասին լուրն ակնհայտ սուտ է. ԼՂՀ ոստիկանություն

Ադրբեջանական լրատվամիջոցներն տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդն մտահոգություն է հայտնել արցախցի գրող, հրապարակախոս եւ քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության փաստի առթիվ:

 «Արցախպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ ԼՂՀ ոստիկանության տեղեկատվության բաժնից հայտնեցին, որ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության մասին լուրը ապատեղեկատվություն է, և այն իրականությանը չի համապատասխանում: «Տեղեկությունն ակնհայտ սուտ է. և Լուսինե Ներսիսյանը չի ձերբակալվել»,- հայտնել են ԼՂՀ ոստիկանության տեղեկատվության բաժնից:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական haqqin.az կայքը տեսանյութ էր տարածել, որտեղ Բաքվում գտնվող Վահան Մարտիրոսյանը Skype-ի միջոցով փորձում էր տարբեր տեսակի տեղեկություններ կորզել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Լուսինե Ներսիսյանից:

Նյութի աղբյուրը` Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more