«Էսօր Ծուռ ընկերոջս՝ Սերգեյ Կյուրեղյանի ծնունդն է։ Շնորհավոր ազգիս, էս օրը քո մեծագույն նվիրյալներից մեկն է ծնվել»,-գրել է Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը մեղադրվում է «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ:
Հիշեցնենք, որ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են:
Հիշեցնենք նաև Սերգեյ Կյուրեղյանի խոսքը դատարանում. «Բժիշկների հարցին չեմ անդրադառնում, որովհետև բոլորի համար պարզ է, այդ թվում՝ նաև ձեր, որ մեղադրանքը շինծու է: Ինչ վերաբերում է զենքին, թե ես օրենք եմ խախտել՝ զենք եմ վերցրել կամ հանցագործ եմ, ասեմ, որ զենք են վերցրել նաև զեյթունցիները, զենք են վերցրել նաև Անդրանիկն ու իր հերոսները և շատ ուրիշ հերոսներ։ Ուրեմն նրանք է՞լ են օրենք խախտել և հանցագո՞րծ են։ Եթե նրանք հանցագործ են, ուրեմն ես էլ եմ հանցագործ, և այսօր ինչ որոշում էլ կայացնեք, կլինի նույնը, ինչ նրանց հանդեպ կկայացնեք։
Ավելացնեմ, որ ոչ մի օրենք ինձ չի կարող արգելել, որ ես կռվեմ իմ ժողովրդի արդարության ու բարու համար։ Եթե կա ադպիսի օրենք, որը կարգելի ինձ, ապա ես թքած ունեմ և՛ այդ օրենքի, և՛ այդ օրենքը կատարողների վրա։ Եվ սա վերաբերում է ձեզ, այնպես որ՝ լավ մտածեք ինչ եք անում»: