▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլը հայտնել է՝ ե՞րբ կարող է կիրառել միջուկային զենք․ ահա, թե ինչ է նշանակում ծաղրածուներին առաջնորդ ընտրելը․ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

 

«Ամերիկյան CNN-ը` հանգիստ հարց է տալիս, իսկ ռուսական կրեմլը` հանգիստ պատասխանում է, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք: Ահա, թե ուր կարող է հասնել աշխարհը, երբ թավիշները, գունավոր վարդերը, արաբական գարուններն ու նարնջագույն մայդանները դրսից փաթաթվում են ժողովուրդների գլխին:

Ահա, թե ինչ է նշանակում բախտախնդիր ծաղրածուներին առաջնորդ ընտրելը:

Արաբները, Վրացիները, Ղըրղզները, Հայերը խիստ պատժվել են 21-րդ դարում, իրանց գլխին փորձանքի պես փաթաթված հեղափոխությունների համար: Պատժվել են արյամբ և տարածքներով: Իսկ ուկրաինական մայդանի համար կարող է տուժել նաև մարդկությունը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more