Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ինձ հետ կապ են հաստատել հայկական բեռնատարների վարորդները՝ հայտնելով, որ փետրվարի 12-ից խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Վրաստանից Հայաստան։ Ռուս֊վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն․ միայն ասում են՝ վերևից է իրենց նման հրաման իջեցվել։
Ժամ առ ժամ բեռնատարների քանակն ավելանում է։
Սա անթույլատրելի վերաբերմունք է։ Որքա՞ն կարող են ցրտի, ձյան, անմարդկային պայմաններում սպասել մեր հայրենակիցները։
Արդեն տասներորդ օրն է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ են մտածում պատկան մարմինները, որոնք ժամ առաջ պետք է կապ հաստատեին վրացական կողմի հետ՝ պահանջելով լուծել խնդիրը։ Նման կամայական որոշումներն ու մեր իշխանությունների անգործությունը լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու հայ֊վրացական հարաբերություններում։
Ի վերջո, պետք է վերջնականապես լուծել հայկական բեռնատարների վարորդներին՝ առանց որևէ հիմնավորման Հայաստան մուտք գործելն արգելելու հարցը։ Տարիներ շարունակ մեր կողմից բարձրաձայնվող այս հարցն այդպես էլ լուծում չի ստանում»:


