▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կգործի 38 տարածքային ընտրական հանձնաժողով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում սահմանել և համարակալել է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ`հանրապետությունում գործելու են թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնցից 10-ը` Երևան քաղաքում և 28-ը` մարզերում:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը կիրականացվի 21-օրյա ժամկետում:

 

 

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more